Քաղաքականություն
25 հոգուց 8-ն է համաձայնել լուսանկարվել Աշոտյանի հետ․մարդիկ վախեցած են
Gohar Vardanyan
775 դիտում
Մեր կողմնակիցների վրա ճնշումներ են գործադրում, ում, որ ֆիքսում են ՀՀԿ շտաբներում կամ ՀՀԿ թեկնածուների հետ աշխատելիս, նույն օրը կամ հաջորդ օրը սպառնալիքներ են ստանում, հատկապես՝ եթե պետական աշխատողներ են, ՊՈԱԿ-ների աշխատակիցներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ մարդիկ վախենում են։
Փաստելու համար, թե մարդիկ ինչքան վախեցած են ՀՀԿ-ի հետ շփումներից, Աշոտյանը մի օրինակ է բերել։
«Ինձ հետ եկել է հանդիպման կամավորների մի խումբ՝ մոտ 25 հոգի մարդ, եզրափակիչ լուսանկարում համաձայնեց ինձ հետ լուսանկարվել ֆեյսբուք գցելու համար 8 հոգի: Մնացածն ասեցին՝ մենք ամեն ինչ կանենք, բայց կներեք, մենք չենք կարող նկարվել ձեզ հետ: Սա՞ է այն Հայաստանը, որի մասին Նիկոլը խոստումներ էր տալիս, սա՞ է իր ժողովրդավարական ընտրությունը: Հանրային հեռուստառադիոընկերությունը bluetooth-ով կպած է Նիկոլի ուղեղին: Մինչեւ ընտրարշավը լրատվական ամբողջ խմբագրական քաղաքականությունն է այդպիսի եղել: Հիմա դրել են հաշվիչ, իբր վայրկյաններով հավասարակշռում են, այն դեպքում, երբ բովանդակության տեսակետից զգացնել են տալիս այն, որ իրենց լրատվականի նախկին ղեկավարը, որը հիմա արձակուրդում է, «Իմ քայլը» դաշինքի մեջ է: Նույնը վերաբերում է շատ ԶԼՄ-ների, որոնց լրագրողները ընդգրկված են այս կամ այն կուսակցության ցանկում, սա՞ է հավասար հնարավորությունը»,-պատմել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,549
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
0
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
76
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
49
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
134