ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
Դաշնային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ Գեղարվեստի հանձնաժողովը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով հուշադրամի թողարկումը։
Հրապարակման համաձայն՝ հանձնաժողովը, որի անդամները նշանակվել են անձամբ Թրամփի կողմից, միաձայն կողմ է քվեարկել 24 կարատանոց ոսկե հուշադրամի դիզայնին։
Նշվում է, որ մետաղադրամի դիմերեսին կպատկերվի ԱՄՆ գործող նախագահը՝ Օվալաձև աշխատասենյակի սեղանին հենված և սեղմված բռունցքներով։
2025 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է Թրամփի պատկերով նոր 1 դոլարանոց հավաքորդական մետաղադրամների թողարկումը։ Այս քայլը նախատեսվում է իրականացնել Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում։
Մետաղադրամի վրա նախատեսվում է պատկերել ԱՄՆ գործող նախագահին՝ բարձրացված բռունցքով՝ ամերիկյան դրոշի ֆոնի վրա։ Այս պատկերը հղում է անում լայնորեն հայտնի լուսանկարին, որը արվել է նրա դեմ 2024 թվականին կատարված մահափորձից հետո։