Հասարակություն
Աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց․ ինչպես ներմուծել և շահագործել դրանք
Gohar Vardanyan
1 րոպե
1,506 դիտում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց գործադիրի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:
Նա նշեց, որ մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները որոնք կուտակված են և նրանք, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխել ղեկը և շահագործել:
«Այն ներմուծողնեը, որոնք մաքսակետում են պարտավորություն ստանձնել են, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն է տրվում մաքսազերծել», - ասաց փոխնախարարը:
Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ այս կարգավորումը գործելու է մինչև 2019 թվականի մարտի մեկը և կարևորեց, որ հասրակությունը տեղեկացված լինի, որ արգելքը շարունակելու է գործել դրանից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ցույցեր․Թբիլիսիում գլխավոր տոնածառի տեղադրման համար «տեղ չկա»
Gohar Vardanyan
669
Ձյուն, մառախուղ․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Gohar Vardanyan
659
Բրիտանացի փրկարարները երկրաշարժից 30 տարի անց կրկին Սպիտակում են
Gohar Vardanyan
639
Բելգրադում «Արցախ» բրենդի խմիչքների վաճառքը զայրացրել է ադրբեջանցիներին
Gohar Vardanyan
597
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
1
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
88
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439