Հասարակություն
Բրիտանացի փրկարարները երկրաշարժից 30 տարի անց կրկին Սպիտակում են
Gohar Vardanyan
640 դիտում
BBC լրատվական գործակալությունը ծավալուն անդրադարձ է կատարել Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնություն ցուցաբերած բրիտանացի փրկարարների մասին, որոնք աղետից 30 տարի անց Հայաստան են եկել:
Նշենք, որ 1988 թ. դեկտեմբերին Հայաստանին օգնության հասան արեւմտյան շատ երկրների փրկարարական թիմեր: Նրանց թվում էին նաեւ 23 հրշեջ-փրկարարներ Անգլիայի Լանկաշիր կոմսությունից:
Ստորեւ ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձից հատվածներ:
Վերակառուցման շրջանն էր, իսկ ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը երկրաշարժի ժամանակ ԱՄՆ-ում էր , որտեղ էլ կոչ արեց արեւմտյան երկրներին օգնել խորհրդային Հայաստանին:
«Գորբաչովի կողմից միջազգային օգնություն խնդրելն անսովոր բան էր, անսովոր էր, որ արեւմտյան փրկարարները հրավիրվեցին Խորհրդային Միություն», - հիշում է Փոլ Բերնսը: «Ես կարծում եմ, որ տեղացիներն էլ էին զարմացած, որ Արեւմուտքն եկել է նրանց օգնելու»:
«Մենք գոնե մարդկանց հնարավորություն տվեցինք իրենց սիրելիներին քրիստոնյային հարիր ձեւով հողին հանձնել», - ասում է բրիտանացի փրկարար Ռեջի Բերրին` նայելով Սպիտակ քաղաքի հայկական գերեզմանատանը գտնվող տապանաքարերին:
30 տարի առաջ նա իր հրշեջ ընկերի հետ այստեղ էր՝ Սպիտակում՝ մարդկանց փրկելու համար: Սակայն նրանց բաժին հասան միայն մարմիններ… բազում մարմիններ…
Այդ անձնակազմի երկու անդամներ` հրամանատար Փոլ Բերնսը եւ հրշեջ Ռեջի Բերրին, BBC- ի եւ Հայաստանի Հանրային ռադիոյի թղթակիցների հետ միասին, երեսուն տարի անց Սպիտակում են եղել:
Իռլանդացի Բերնսը եւ իր ընկերները հավաքվել են երկու օրվա ընթացքում: Բնականաբար ունեին համապատասխան սարքավորումներ, սննդամթերք, տաք հագուստ՝ բաճկոններ, վերարկուներ, գուլպաներ, քնապարկեր, որոնք նրանց տրվել էին Սառը պատերազմում ԽՍՀՄ մեկ այլ ոչ յուրային երկրի ներկայացուցիչների կողմից` Լիվերպուլի մոտակայքում գտնվող Բերտոնվուդի բազայի ամերիկացի զինվորականների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց․ ինչպես ներմուծել և շահագործել դրանք
Gohar Vardanyan
1 րոպե
1,506
Փլատակների տակից գիրք են փրկում․ Փաշինյանի մեկնաբանություն
Gohar Vardanyan
1 րոպե
552
ԲԷՑ-ում մոտ 160 աշխատակից կկրճատվի, ատոմակայանում էլ չարաշահումներ կան․ Էներգետիկայի նախարար
Gohar Vardanyan
539
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրիլյան պատերազմի մասնակիցը Փաշինյանին բողոքեց Վիգեն Սարգսյանից
Gohar Vardanyan
1,005
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
34
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
99
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439