Քաղաքականություն
Կառավարությունը մտադիր է լքել «Բուլկի» Արամից վարձակալած շենքը
Gohar Vardanyan
555 դիտում
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արամ Հարությունյանը Երևանի Հանրապետության հրապարակին հարակից հատվածում գտնվող իր գույքը կառավարությանը վարձակալության հանձնել է շուկայականից ոչ թանկ գնով:
Լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ կառավարությունն իր կարիքներից ելնելով ստիպված այդտեղից վարձակալել է ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի տարածքները։
«Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին պետական կառույցները տեղավորենք»,- ասաց Բաբայանը։
Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ այդ տարածքների գնումներն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող գործարքներ են։ Նա չի բացառել, որ դրանց սեփականատերերը ևս որոշեն իրենց գույքը վերադարձնել պետությանը:
Հիշեցնենք` Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենքը, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,549
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
48
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
42
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
127
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
453