Քաղաքականություն
Խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել. Ռոբերտ Քոչարյանի որդին պատասխանել է Սերժ Թանկյանին
Gohar Vardanyan
449 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին երաժշտի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ այսօր երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ուրախ եմ լսել, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է: Հայ ժողովուրդը ցանկանում է ու արժանի է նախկինում իրագործված անարդարությունների համար արդարության հաստատման: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Լևոն Քոչարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սերժ,
Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ:
Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը,15 երկիր:
Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով, հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից:
Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:
Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:
Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
973
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
479
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
832
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Gohar Vardanyan
1 րոպե
3,235
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
3
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
84
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
52
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
135