Հասարակություն
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Մեքենան մոխրակույտի է վերածվել
Gohar Vardanyan
531 դիտում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան-Գետք գյուղամիջյան ճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները մարել են նշված հատվածում կայանված վիճակում գտնվող Volkswagen Golf մակնիշի 35 VF 949 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն կրակն այնքան արագ է տարածվել, որ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
2,139
Գագիկ Սուրենյանը մտահոգ է
Gohar Vardanyan
1 րոպե
1,015
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
801
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
3
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
91
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439