Հասարակություն
192 դպրոցի տնօրենը կաշառք է ստացել և 5 տարի շարունակ վատնել աշխատավարձերը
Gohar Vardanyan
1 րոպե
553 դիտում
Երևանի 192 դպրոցի տնօրենը աշխատանքի ընդունման դիմաց կաշառք է ստացել և վատնել իրեն վստահված միջոցները։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել։ Այս մասին Aurora News-ը տեղեկանում է կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Պարզվել է, որ Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել և ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի դա, նույն դպրոցի տնօրենը 2013 թ․-ի ապրիլից մինչև 2018 թ․-ի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի և հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերևույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
2,139
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
801
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Gohar Vardanyan
666
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
83
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
290