Հասարակություն
Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Gohar Vardanyan
491 դիտում
Մոսկվայում քննարկվում է լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը: Ինչպես գրում է «Московский Комсомолец»,-ը շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի երաժշտության միջազգային տանը, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում:
Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:
Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի Քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը, սակայն, հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը:
«Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով: Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- նշել է Արաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
531
Բենզինի գները նվազում են․ Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
2,139
Զինծառայողները բաց նամակով դիմել են Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
801
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Gohar Vardanyan
666
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
37
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
99
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439