Հասարակություն
Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել
Gohar Vardanyan
609 դիտում
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել։
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:
«Ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում։ Դրա պատրաստմանը մասնակցել են 8 մարդ: Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում:
Հացը թխելու համար պատրաստվել է դրա չափերին համապատասխանող հատուկ սալօջախ։
Ժենգյալով հացի թռումն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:
Նպատակը արցախյան խոհանոցի ավանդական ուտեստի արժևորումն է:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Gohar Vardanyan
1,674
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում մայրուղու վրա թափված թղթադրամները վթարների պատճառ են դարձել
Gohar Vardanyan
1 րոպե
874
Հայտնի է, թե երբ կվառեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
Gohar Vardanyan
884
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
83
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
290