Հասարակություն
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Բողոքի ակցի, հրմշտոց՝ Մայր աթոռի մոտ․ հավաքվածները պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը
Gohar Vardanyan
801 դիտում
ՙՆոր Հայաստան, նոր հայրապետ՚ նախաձեռնության Էջմիածնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 2 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ոստիկանությունից։
ՙՆոր Հայաստան, նոր հայրապետ՚ ակցիայի մասնակիցներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ոստիկանության շենքի մոտ՝ ոստիկանությունից պահանջելով գնահատական տալ իրենց նկատամամբ կատարվածին։
***
Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ակցիաները: Նրանք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը: Ի տարբերություն նախորդ ցույցերի այս անգամ իրադրությունը բավական լարված է, որովհետև թե ցուցարարների, թե ոստինանների նյարդերը տեղի են տալիս: Ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց է տեղի ունեցել, ցուցարարների մեքենաների վրա ձվեր են շպրտել: Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները մեքենաներով հեռացել են: Ոստիկանները պատ են կազմել հորդորելով ձեռնպահ մնալ բախումներից:
Նշենք, որ այսօր ակցիան սկսվել է Երևանում, սակայն հետագայում ավտոերթով մեկնել են Էջմիածին: Ակցիայի մասնակիցները փորձել են իրենց բողոքի ձայնը հայտնել հենց Մայր Աթոռի մոտ, սակայն Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց հետ հրմշտոց է սկսվել մուտքին մոտենալիս:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Գրել նամակ ձիու անունից. 3-րդ դասարանցու ինքնուրույն աշխատանքը
Gohar Vardanyan
1 րոպե
2,211
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Gohar Vardanyan
1,674
Ծաղիկի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում հրապարակում
Gohar Vardanyan
1 րոպե
688
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
25
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
93
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439