Պատահարներ
Բերման են ենթարկվել ոստիկանության գնդապետի եղբորորոդուն առևանգողները
Gohar Vardanyan
547 դիտում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ դեկտեմբերի 15-ին, բերման ենթարկել 4 քաղաքացու, որոնք կասկածվում են Արաբկիրի բնակիչ 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին ժամը 23:30-ին Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով, այնուհետև տեղափոխել Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ եւ ծեծել Հ. Խմելյանին: Ծեծի ժամանակ նրանք ատրճանակով ու դանակով սպանության սպառնալիքներ են տվել Հ. Խմելյանի հասցեին:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչ 28-ամյա Արմեն Մկրտչյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, որ մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա և այդ գործը կապված է Արաբկիրի վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 2 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու հետ:
Անձի առևանգման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Գյումրիում. զոհերն ու վիրավորները ընտանիքի անդամներ են
Gohar Vardanyan
1 րոպե
775
Գողություն «Մակարավանք»-ից. հափշտակել են գանձանակի գումարը
Gohar Vardanyan
495
Ռուսաստանը Սիրիայում «Իսկանդեր-Մ» է կիրառել
Gohar Vardanyan
492
Հիմա հատկապես պետք է արգելվի սիգի որսը, բայց ճիշտ հակառակն է․ Բարդուխ Գաբրիելյան
Gohar Vardanyan
1 րոպե
401
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
705
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,687
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351