Պատահարներ
Գողություն «Մակարավանք»-ից. հափշտակել են գանձանակի գումարը
Gohar Vardanyan
495 դիտում
Իջևանի «Մակարավանք» վանական համալիրից գողացել են արծաթե մոմակալներ, ապա կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով: Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար նաև վանական համալիրի կրած վնասի չափը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Գյումրիում. զոհերն ու վիրավորները ընտանիքի անդամներ են
Gohar Vardanyan
1 րոպե
775
Բերման են ենթարկվել ոստիկանության գնդապետի եղբորորոդուն առևանգողները
Gohar Vardanyan
546
Ռուսաստանը Սիրիայում «Իսկանդեր-Մ» է կիրառել
Gohar Vardanyan
492
Հիմա հատկապես պետք է արգելվի սիգի որսը, բայց ճիշտ հակառակն է․ Բարդուխ Գաբրիելյան
Gohar Vardanyan
1 րոպե
401
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
703
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,686
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351