Պատահարներ
Ընկերությունները բյուջե են վերականգնել ավելի քան 522 մլն դրամ
Gohar Vardanyan
366 դիտում
Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 522.262.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի հատուցում։ Բացի այդ՝ որոշ ընկերություններ խնդրել են սահմանել ժամանակացույց պատճառված վնասը մաս-մաս վերականգնելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ չարաշահումներ հայտնաբերվել են ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում։ Նախնական քննության տվյալներով՝ չարաշահումների եղանակը նույնն է՝ ավտոմեքենաների տեխնիկական զննության համար պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների իրավասու անձանց կողմից առերևույթ կեղծիքներ են կատարվել մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերում, որի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Gohar Vardanyan
2,038
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Gohar Vardanyan
1,005
Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանըԹալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը
Gohar Vardanyan
1 րոպե
706
86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է
Gohar Vardanyan
679
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
705
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,687
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351