Հասարակություն

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով սոցիալապես անապահով ընտանիքների համար

Gohar Vardanyan 488 դիտում
Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով սոցիալապես անապահով ընտանիքների համար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 27-ի նիստում նախատեսվում է քննարկել սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագների նվազման հարցը։ ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման գործընթացի շրջանակում իրականացված հաշվարկների արդյունքներով էլեկտրաէներգետիկական համակարգում բոլոր գործոնների ազդեցության հետևանքով ձևավորված լրացուցիչ գումարը կազմում է 1 մլրդ 586.5 մլն դրամ։ Ըստ ՀԾԿՀ կայքի՝ վերջնական սպառողների բոլոր խմբերի սակագների վերանայման պարագայում նշված գումարի ազդեցությունը կարող է հանգեցնել 0.37 դրամ/կՎտԺ-ով նվազման, իսկ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար այն կարող է հանգեցնել շուրջ 10 դրամ/կՎտԺ-ով նվազման։ Այսինքն՝ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար գործող ցերեկային 40 դրամ սակագինը կնվազի 25%-ով և կդառնա 29.99 դրամ/կՎտԺ, իսկ գիշերային սակագինը կնվազի 33.4%-ով և կդառնա 19.99 դրամ/կՎտԺ։ Նշենք, որ այս լրացուցիչ գումարն առաջացել է հիմնականում համակարգի ընկերություններում աշխատավարձերի գծով ծախսերի կրճատումների, ՀԷՑ-ի շահույթի նորմայի 2%-ով նվազեցման արդյունքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից