Հասարակություն
Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում
Gohar Vardanyan
1 րոպե
593 դիտում
Բրիտանական BBC հեղինակավոր կայքի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածված հոդվածների տասնյակը, որոնք պատրաստել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները 2018-ին:
Թոփ տասնյակում հայտնվել է նաև ՙԱշխարհի առաջին քրիստոնեական պետության խորհրդանիշներն ու լեգենդները՚ խորագրով հոդվածը, որը պատմում է հայ ժողովրդի քրիստոնեական ավանդույթների և ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հնագույն եկեղեցիների մասին:
Հոդվածում խոսվում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմության մասին, ինչպես նաև ներկայացված են կարևորագույն կրոնական կոթողներն ու սրբավայրերը, մասնավորապես՝ Վայոց Ձորի Զորաց եկեղեցին, Գեղարդ վանական համալիրը, Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին:
ՙՀայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որն առանձնանում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցուց: Հայաստանը փոքր երկիր է, սակայն Հայաստանի դերն աշխարհի հոգևոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. 301 թվականին այն դարձել է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը՚, - ասվում է հոդվածում:
Հայաստանից բացի ընթերցողներին ամենից շատ հետաքրքրած թեմաների շարքում են ընդգրկվել ՙՏիտանիկ՚ նավի պատմությունը, Ճապոնիայի և Ալյասկայի կղզիները, արևելյան հումուսի գաղտնի բաղադրիչը, Հարավսլավիան, լրագրողի արկածները Հավանայում:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Նիկոլ Փաշինյանի արձանն առանց գլխի է մնացել
Gohar Vardanyan
1 րոպե
588
Արարատի մարզում տղամարդը սեռական բռնության է ենթարկել 2 անչափահասների. գործը դատարանում է
Gohar Vardanyan
569
Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով սոցիալապես անապահով ընտանիքների համար
Gohar Vardanyan
488
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
3
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
91
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439