Հասարակություն
Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում
Gohar Vardanyan
1 րոպե
464 դիտում
Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ էր արել էջմիածնեցիներին դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին հավաքվել Էջմիածնի հրապարակում:
«Մենք չենք դադարեցնում մեր քայլերը, մեր պայքարն ավարտված չէ, ուղղակի այլևս չենք փակի փողոցներ, հանրահավաք կանենք: Էջմիածնից մեր պայքարը կսկսվի հանուն օրինականության: Գեներալ Մանվելը նախատիպ է, պետք է նման երևույթներն այլևս չկրկնվեն և դրա համար մենք շարունակում ենք մեր պայքարը ու հասնելու ենք մեր վերջնական նպատակին»,- հայտարարել է Ջ. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:
Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել էր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ «որևէ արտառոց բան տեղի չի ունենա»: «Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում»,- ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
Gohar Vardanyan
1 րոպե
530
Հայաստանի մասին BBC-ի հոդվածն ընդգրկվել է ամենաընթերցվածների տասնյակում
Gohar Vardanyan
1 րոպե
592
Նիկոլ Փաշինյանի արձանն առանց գլխի է մնացել
Gohar Vardanyan
1 րոպե
588
Արարատի մարզում տղամարդը սեռական բռնության է ենթարկել 2 անչափահասների. գործը դատարանում է
Gohar Vardanyan
568
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
82
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
229
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
438
Ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ նախարար
1 րոպե
290