Այլ
Աղաջանովների ընտանիքը դատի կտա Զարուհի Մեժլումյանին
Lilit A.
1,577 դիտում
1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները դիմելու են դատարան՝ Աղաջանովի սպանության համար մեղադրվող Մհեր Ենոքյանի կնոջ՝ ՊՎԾ պետի մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն։
«Ես պարզապես ապշած եմ բոլոր այն մեկնաբանություններից, որոնք այսօր կատարել է իր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական վերահսկողության ծառայության լրատվական ստորաբաժանման ղեկավար Զարուհի Մեջլումյանը։
Հաշվի առնելով վերոնշյալ անձի կողմից արված հայտարարությունները՝ հայտնում եմ․
1. Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն, քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաև չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը՝ խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը։
2. Առնվազն զարմանք է առաջացնում Զարուհի Մեջլումյանի պնդումները Մհեր Ենոքյանի անմեղության մասին՝ առանց որևէ հիմնավոր փաստ բերելու կամ ապացույց ներկայացնելու։ Եվ անհասկանալի է, եթե նա անմեղ է, այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը և նախագահը ինչը պետք է ներեն՝ իր անմեղությո՞ւնը։ Միայն որովհետև իրենք ամուսիններով այդպես են կարծում», - ֆեյսբուքյան էջում գրել է Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։
Զարուհի Մեջլումյանը ևս ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դեմ սպառնալիքներին։ Գրառումը՝ ստորև․
«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում», - գրել է Մհեր Ենոքյանի կինը։
Նմանատիպ հոդվածներ
Անծանոթ մեքենայով և շուն բռնող գործիքներով Երևանում սկսել են փողոցի շներին հավաքել. ահազանգում է ԴԻՆԳՈ թիմը
Lilit A.
1 րոպե
1,740
Հեղուկ գազն «անհայտացել» է գազի լիցքավորման կետերից
Lilit A.
1,061
Անգրագետ բժիշկն արդեն դիագնոզ է
Lilit A.
501
Երբ Հայաստանը կազատվի Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»
Lilit A.
435
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235