Այլ
Հեղուկ գազն «անհայտացել» է գազի լիցքավորման կետերից
Lilit A.
1,062 դիտում
Հանրապետության գազի լիցքավորման կետերից անհայտացել է հեղուկ գազը: Ավրորա Մեդիան բազմաթիվ զանգեր է ստանում վարորդներից՝ հեղուկ գազ չկա, գազալցակայանները փակ են: Իհարկե սա խնդիր է, քանի որ հեղուկ գազը թերեւս վարորդների համար շարունակում է մնալ որպես մատչելի վառելիք: Ավրորա Մեդիան իր աղբյուրների օգնությամբ ճշտել է, որ հեղուկ գազ չլինելու հիմնական պատճառը Լարսի փակ անցակետն է: Բեռնատարների շարքում են նաեւ հեղուկ գազով բեռնված մեքենաները: Մեր լրատվականը փորձեց կապ է հաստատել հեղուկ գազ ներկրող մի շարք ընկերությունների հետ: Որոշներում հեռախոսները չէին պատասխանում: Իսկ այն ընկերությունները, որոնք այսօր աշխատում էին, հաստատեցին հեղուկ գազ չլինելու հանգամանքը: Նաեւ նշեցին, որ չի բացառվում, որ արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի վարորդները հեղուկ գազ ունենան: Մի ընկերությունից էլ ասացին, որ հեղուկ գազով մեքենաները եկել են, ուղղակի մաքսազերծման խնդիր կա: Քանի որ ամանորին չեն աշխատել, մաքսազերծման հարցում խնդիրներ են աջացել: Ինչեւէ հարգելի վարորդներ: Եկեք խուճապի չմատվենք, զինվենք համբերությամբ եւ հուսանք, որ առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում հեղուկ գազը կհասնի Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Անծանոթ մեքենայով և շուն բռնող գործիքներով Երևանում սկսել են փողոցի շներին հավաքել. ահազանգում է ԴԻՆԳՈ թիմը
Lilit A.
1 րոպե
1,741
Աղաջանովների ընտանիքը դատի կտա Զարուհի Մեժլումյանին
Lilit A.
1,577
Անգրագետ բժիշկն արդեն դիագնոզ է
Lilit A.
501
Երբ Հայաստանը կազատվի Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»
Lilit A.
436
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
200
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
203
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235