Այլ
Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տուգանքները չվճարած քաղաքացիներին. «168 ժամ»
Lilit A.
1 րոպե
361 դիտում
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն:
Հարցի հետ կապված թերթի թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ, ճշտելու համար ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրամադրելը: Ի պատասխան հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր տեղեկացրել են, որ ԿԲ-ի տեղեկատվության համաձայն բանկերը հիմնականում հաշվի չեն առնում «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հանգամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը: «Հնարավոր է լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ: Այդուհանդերձ նշենք, որ նման դեպքերը հազվադեպ են»,- նշված էր պատասխանի մեջ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր գծերում» կայանելու դեպքում փակեք մեքենաների համարանիշերը. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն կոչ է անում
Lilit A.
2,609
Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Lilit A.
1,382
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Lilit A.
1 րոպե
805
Բենզինի գինն աստիճանաբար 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»
Lilit A.
628
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235