Այլ
Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է. հացի վաճառքի գները վերանայվում են. «Ժողովուրդ»
Lilit A.
384 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է:
Օրաթերթը տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում եւ պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին` մինչեւ 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն` 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով:
Բնականաբար, սա իր բացասական հետեւանքները կունենա հացի եւ ալյուրից պատրաստվող մյուս արտադրատեսակների վրա: ՈՒ նկատենք, որ այս իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտին, եթե ՀՀ-ում վերջին տարիներին չնվազեր ցորենի արտադրությունը:
Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր գծերում» կայանելու դեպքում փակեք մեքենաների համարանիշերը. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն կոչ է անում
Lilit A.
2,609
Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Lilit A.
1,382
«Մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանե՞ք». մեղմ քաղաքականությունը բերեց պատահարների ավելացման
Lilit A.
1 րոպե
805
Բենզինի գինն աստիճանաբար 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»
Lilit A.
628
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235