Քաղաքականություն
Փոփոխություններ կարվեն, որպեսզի աղքատ մարդիկ ևս բիզնես գործունեություն ծավալեն
Gohar Vardanyan
570 դիտում
Հայաստանում սկսվել է տնտեսական ռեֆորմների շրջանը։ Մենք ցանկանում ենք անցած տարի տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել նաեւ տնտեսական հեղափոխության։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, որպեսզի աղքատ մարդիկ եւս բիզնես գործունեություն ծավալեն, Հարկային օրենսգրքի փոփոխություններով գործունեության նոր տեսակ է սահմանվում՝ միկրոձեռնարակատիրություն, որն ազատվում է բոլոր տեսակի հարկերից։ «Այսպիսով մենք ցանկանում ենք քաջալերել մեր քաղաքացիներին բիզնես ակտիվություն դրսեւորել», - նշում է նա։
Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին՝ նշելով արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների բացառման մասին։ «Մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Դա շատ կարեւոր է մեր քաղաքացիների համար եւ մեծ շուկա է հայկական բիզնեսի համար։ Մենք նաեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ունենք Եվրամիության հետ, որը պատրաստվում ենք կյանքի կոչել», - ասում է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
476
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
290
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
91
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
357
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,344
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278