Քաղաքականություն
«Քրքրեք» ոտքից գլուխ, բոլորիդ լսելու ենք»․ հրապարակվել են Հարկային օրենսգրքի փոփոխությունները
Gohar Vardanyan
422 դիտում
e-draft am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft am-ում, որից հետո կգնա կառավարություն, և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։
Այս առնչությամբ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարեկամներ, հանրային քննարկման է դրվել թերեւս ամենակարեւոր օրինագծերից մեկը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։
Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն, «քրքրեք» ոտքից գլուխ:
Մինչեւ նախագծի՝ ԱԺ գալը պետք է վեր հանենք նախագծի հետ կապված բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, քննարկենք, փորձենք լուծումներ գտնել դեռ այս փուլում, որպեսզի վերջում ունենանք հնարավորինս լավ տարբերակ։
ԲՈԼՈՐԻԴ ԼՍԵԼՈՒ ԵՆՔ, միայն խնդրում եմ՝ առաջարկներին կցել հիմնավորումներ եւ նշել ձեր կոնտակտային տվյալները։
Առաջարկները առանձին հաղորդագրությամբ ուղարկեք տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջին։
Սկսում ենք միասին աշխատել հենց այս պահից, Ժամանակը քիչ է»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
476
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
290
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
91
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
357
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,344
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
278