Այլ
Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց. պահանջը տնօրենի հրաժարականն է
Gohar Vardanyan
228 դիտում
Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Կենդանաբանական այգու մոտ հավաքվել է շուրջ 20 ցուցարար, որոնք հիմնականում կենդանասերներ են և այգու նախկին աշխատակիցներ:
Ցուցարարների պահանջը չի փոխվել, նրանք պաստառներ են պահում, որոնց վրա գրված է տնօրենի անունը: Ցուցարարները վանկարկում են «Ռուբե՛ն, հեռացի՛ր»:
Ցուցարարներն ասում են, որ Ռուբեն Խաչատրյանը չի ցանկանում կենդանասերներին ներառել այգու կառավարման գործընթացում, և հենց դա է պատճառը, որ այգում տեղի են ունենում կենդանիների անկման դեպքեր:
Ակտիվիստները կարծում են, որ Ռուբեն Խաչատրյանը կամայական որոշումներ է կայացնում՝ անտեսելով կենդանիներից հասկացող մարդկանց խորհուրդները:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները, հայտարարել մրցույթ, կազմել խորհուրդ, որում կլինեն Երևանի քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, որոնք էլ կընտրեն նոր տնօրենին:
Կենդանաբանական այգու աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիան ավարտվեց: Նրանք նշեցին` քանի որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղում չէ, իսկ իրենք էլ չեն պատրաստվում ցանկապատներ կոտրել, վնաս պատճառել, այսօր ակցիան դադարեցնում են:
Թե ինչպես են պայքարը շարունակելու, իրենց հետագա քայլերի մասին նրանք չհայտնեցին:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումները վերադարձրեք կամ հրաժարական տվեք. Հրապարակ
Gohar Vardanyan
4,578
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կան զոհեր ու վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Կարագանդայում սպանության գործով կասկածվող ադրբեջանցին ցուցմունք է տվել. ո՞վ է սպանել ղազախին
Gohar Vardanyan
1 րոպե
1,112
Ծեծկռտուք Երեւանի դպրոցներից մեկում. վնասվածք աչքի ու ողնաշարի շրջանում
Gohar Vardanyan
650
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Քաղաքական կրքերից մինչև պատերազմ․ ինչ զարգացումներ են տեղի ունենում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Երևան-Բրյուսել կապերի ակտիվացում, միջազգային ճգնաժամեր, Հայաստանը երջանիկ երկրների ցանկում
1 րոպե
202
Լուրերը մեկ տողով. Ծեծված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԵՄ աջակցություն, ձերբակալությունների ալիք Իրանում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. Հայաստանյան բարեփոխումներ, գերիների հարց և տարածաշրջանային լարվածություն
1 րոպե
235