Քաղաքականություն
Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության ղեկավարների արտոնագրերը
Gohar Vardanyan
1 րոպե
400 դիտում
Իսրայելի պաշտպանության նախարարությունն այսօր կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը:
Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ նշելով, որ խոսքը Aeronautics Defense Systems Ltd. ընկերության մասին է, որը կասկածվում է իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուները» Հայաստանի զինուժի դեմ 2017-ին փորձարկելու մեջ՝ խախտելով իսրայելական օրենքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործի քննության մանրամասները դատական կարգով գաղտնի են պահվում: Ընկերությունը տվյալ որոշման մասին տեղյակ է պահել Թել Ավիվի բորսային, քանի որ չի կարողանա իր ապրանքները ներկայացնել արտերկրում նախքան դատական գործընթացի ավարտը: Երկրի Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ արտոնագրից ժամանակավորապես զրկվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեյր Ռիզմովիչը, իսկ երրորդ աշխատակցի անունը չի հաղորդվում:
Ընկերության դեմ ներկայացված բողոքի համաձայն՝ 2017-ի հուլիսին անօդաչու սարքն Ադրբեջանին ներկայացնելիս իսրայելական ընկերությանը խնդրել են տեղում փորձարկում իրականացնել հայկական զորքերի դիրքերի ուղղությամբ: 2017-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ ընկերությանը կասկածում են մահապարտ անօդաչուն Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի դեմ կիրառելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր․ ՊԵԿ-ի պարգևատրումների իրական պատկերը
Gohar Vardanyan
1,785
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
564
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
437
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
370
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
231