Քաղաքականություն
2018-ին ավելի քիչ զոհ ենք ունեցել հակառակորդի կրակոցից. Տոնոյան
Gohar Vardanyan
1 րոպե
303 դիտում
Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո սկսեցինք ծավալուն աշխատանք իրականացնել ԶՈւ-ում: Այս մասին նախագահականում Բանակի օրվա առթիվ պարգևատրման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մասնավորապես` փոփոխություն կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին, զինված ուժերի իրային և բազմակողմանի ապահովման ոլորտում իրականացվեցին բարեփոխումներ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով բանակում դժբախտ պատահարների քանակի համեմատությանն այլ տարիների հետ, նա նշեց, որ, որպես պաշտպանության նախարար, զերծ կմնա նման համեմատությունից, սակայն այնուամենայնիվ շարունակեց․ «Բայց այս տարի հակառակորդի կրակոցներից ունեցել ենք շատ քիչ զոհեր, դա եղել է և' քաղաքական պայմանավորվածության, և' մեր զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»,- նշեց Տոնոյանը:
Հարցին` որպես նախարար` ի՞նչ է անում, որ բանակում պաշտպանված լինի զինծառայողների կյանքը, 2018 թվականին 68 զոհ է եղել, նա պատասխանեց. «Բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգությանը միտված բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է, որպեսզի զինծառայողների անվտանգությունը հնարավորինս ապահովվի, միջանձնային հարաբերություններին ենք ուշադրություն դարձնում, նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանափակումներով զինծառայողների, մասնավորապես` հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողների խնդիրներին, որովհետև ինքնասպանություններ և շատ այլ խնդիրներ լինում են այդ ծառայողների կողմից»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր․ ՊԵԿ-ի պարգևատրումների իրական պատկերը
Gohar Vardanyan
1,785
Ղազախական ընկերությունը պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան. «Հրապարակ»
Gohar Vardanyan
976
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
564
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
437
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
370
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
231