Քաղաքականություն
Ռուսներին սա անհավանական կթվար․ Լապշինին զարմացրել է Շավարշ Քոչարյանի հետ շփումը
Gohar Vardanyan
716 դիտում
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանի ձմեռային հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում, պատահաբար հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հանդիպումը տպավորել է բլոգերին։ Ավելի ուշ վերջինս այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Շատ կիրթ և խելացի անձնավորություն է: Մեզ` ռուսներիս, անհավանական է թվում, որ նախարարներին ու նախագահներին հեշտությամբ կարելի է հանդիպել ռեստորանում կամ որևէ բաց միջոցառման ժամանակ: Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները չեն արգելափակում քաղաքի փողոցները, իսկ թիկնապահների խմբերը օղակ չեն կազմում և չեն շրջապատում: Դուք կարող եք մարդուն հանդիպել սրճարանում, մոտենալ և ողջունել»:
Լապշինը նաև հավելել է, որ տեղյակ չէր՝ ով է զրուցակիցը և նրան պատմել է Հարավային Կովկասում առկա խնդիրների մասին, իսկ Քոչարյանն այդ ամենին ի պատասխան՝ պարզապես սիրալիր ժպտում էր: Դրանից հետո նրանց է մոտեցել մեկ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյա, որը Լապշինին ու Քոչարյանին ծանոթացրել է միմյանց հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր․ ՊԵԿ-ի պարգևատրումների իրական պատկերը
Gohar Vardanyan
1,784
Խառնաշփոթ, ոստիկաններ և բերման ենթարկված՝ ՎՏԲ բանկում
Gohar Vardanyan
1,039
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
564
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
437
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
370
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
231