Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասղեկական ժամը հոգևոր քարոզ իրականացնելու համար չէ․ Արայիկ Հարությունյանը՝ քահանայի հետ միջադեպի մասին
Gohar Vardanyan
697 դիտում
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանն ու վերջերս Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում քահանայի հետ տեղի ունեցած միջադեպին։
Լրագրողները նախարարին հարցրել են՝ հանվելո՞ւ է առարկան ուսումնական ծրագրից, քանի որ միջադեպի մասին բարձրաձայնած «հոգևոր հովիվը նշել է, որ դուք ասել եք, թե Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը պետք է վերանայվի»։
«Մեջբերեք, որտեղ եմ ասել՝ կմեկնաբանեմ։ Հոգևոր հովվի ասածը չեմ մեկնաբանում», - ասաց Արայիկ Հարությունյանը։
- Կարևորու՞մ եք Հայ Եկեղեցու պատմության դասավանդումը։
- Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաներն ու մնացած առարկաները վերանայվելու են։ Առհասարակ, ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023թ.-ը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ։
- Դուք, որպես կրթության նախարար, չգիտե՞ք՝ հոգևորականն ի՞նչ գործառույթ ունի դպրոցում։
- Յուրաքանչյուր դպրոցը ինքը կարող է որոշել, թե այս կամ այն մարդն ինչ գործառույթ ունի իր դպրոցում։ Հարցն ուղղվել է տնօրենին։ Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, որը մեծ խնդիր է։ Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար։
- Դուք երկխոսության բռնվե՞լ եք նրա հետ, դուք անձամբ նրան ասե՞լ եք` դուրս եկեք դպրոցից։ Նա ասում է, որ ասել եք՝ դպրոցն աշխարհիկ կառույց է։
- Չի եղել նման... Այո, ասել եմ, որ դպրոցն աշխարհիկ կառույց է, բայց մենք Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը և, առհասարակ, կարող եք այդ քահանայի մասին տեղեկություններ հավաքել ու պարզել, թե ինքն ինչ տեսակ մարդ է։
- Դուք երեկ նշեցիք, որ այս թեմայի շուրջ կեղծ լուրեր տարածողները պատասխանատվության են ենթարկվելու։
- Խոսքն այն հրապարակումների մասին է, որոնք ես հիմա խնդրել եմ իրավաբաններին նայել ու եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ զրպարտություն կա, ապա համապատասխան ատյաններ կդիմենք։
- Քահանանաներն էլ սպասում է, որ պետք է ներողություն խնդրեք։
- Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի կամ խոսակցության հետ կապ չունեցող քահանաներն իրենք պետք է ներողություն խնդրեն և ես նաև երեկ Էջմիածնի համապատասխան ատյաններին փոխանցել եմ դա։
- Դուք ընդունու՞մ եք, որ նախորդ իշխանությունների օրոք շատ է թույլ տրվել, որ եկեղեցին մտնի բանակ, դպրոց։
- Ես ընդունում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նախորդ կառավարության թողտվությամբ ու որոշ առումով նաև իրենց շահերից էր բխում, որ որոշ խմբեր չհարգեն ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները։
Տեսանյութը՝ Aysor. am-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ խոսելու, ուզում եք 50 հատ հարց տվեք․ Անանյանը՝ միլիոնների հասնող պարգևատրումների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
707
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
478
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քահանան օրենք չի խախտել․ Արայիկ Հարությունյան
Gohar Vardanyan
492
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանին ասել են, որ ֆիլմում կլինեն նաև Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը. Ալումյանը՝ Գործ N1 ֆիլմի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
353
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
583
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
456
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
385
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
243