Քաղաքականություն
Արցախի ոստիկանության պարզաբանումը՝ Սամվել Բաբայանի մասին
Gohar Vardanyan
382 դիտում
Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառվելու համար: Այս մասին պարզաբանում է տարածել Արցախի ոստիկանությունը:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից կատարված հարցումները եւ հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան, որում, մասնավորապես, նշվում է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն լիազոր մարմինը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու եւ կազմելու համար:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառված եւ ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:
Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքում հաշվառվելու համար (տես նկարում) եւ նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում (տես նկարում):
Ելնելով վերոգրյալից, Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառվելու համար: Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,483
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
194
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
218
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
206