Քաղաքականություն
Մարտի 1-ին Զինված ուժերն օգտագործվել են. Տոնոյան
Gohar Vardanyan
253 դիտում
«Մարտի 1»-ի քրեական գործը և ավագ կազմի, և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Անընդհատ հրավերներ ՀՔԾ և այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլևս այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա:
Հարցին, թե այսօր կա՞ երաշխիք, որ բանակը այլևս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանեց. «Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս և շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում ևս ինձ հետ համաձայն էր և սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձևավորում»:
Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց: բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,483
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
530
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
192
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
217
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
193
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
205