Քաղաքականություն
Կկարողանա՞ Հայաստանը Իրանի հետ գազի գնի վերաբերյալ հայտարարի գալ․ Փաշինյան - Ռոհանի հանդիպում
Gohar Vardanyan
1 րոպե
252 դիտում
Որպես ԵՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարեւոր է, որ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ լրատվամիջոցների առջեւ իր հայտարարության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առեւտրաշրջանառությունը մեծացնելու եւ մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:
Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարեւոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարեւոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ:
Ընդհանուր առմամբ կարեւոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում եւ իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:
Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ:
Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, եւ մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները եւ դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,483
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,084
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
204
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
235
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
208
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
217