Քաղաքականություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բաքվում հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցության մասին
Gohar Vardanyan
412 դիտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բաքվում հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցության մասին
Հայկական կողմը իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Այսօր այս մասին Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք վրդովված ենք ռուս պատգամավորների մասնակցությամբ Բաքվում կայացած երթին, որը բացահայտ հակահայկական բնույթ է կրել և օգտագործվել է խարխլելու համար վստահությունը տարածաշրջանում: Մեզ ամենևին հասկանալի չեն խորհրդարանականների շարժառիթները՝ ինչի հետ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվում և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին վերցրած պետության քարոզչական արշավի մաս են կազմում»,-ասել է դեսպանը` հավելելով, որ ինչպես նախկինում, այսօր էլ հայկական կողմը միտված է բարեկամական կամուրջներ հաստատելուն, անկեղծ ու դաշնակցային հարաբերություններին:
«Հուսով ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը լավ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակը անվստահություն ու թերընկալում սերմանելն է»,- ընդգծել է դեսպանը:
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 26-ին Բաքվում երթ է տեղի ունեցել՝ նվիրված «Խոջալուի ողբերգության տարելիցին», որը բացահայտ հակահայկական բնույթ է կրել:Մասնակցել են ռուսաստանցի դեպուտատներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Ժուռավլևը, Միխայիլ Եմելյանովը,Իրինա Ռոդնինան, որը նաև հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողոի անդամ է:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,483
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,084
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
204
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
235
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
208
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
217