Քաղաքականություն
Ստիպված եմ ցավով փաստել, որ որոշ ռուս գործընկերներ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի. Արարատ Միրզոյան
Gohar Vardanyan
1 րոպե
284 դիտում
Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ տարածաշրջանում ստեղծված իրողությունների հաշվառմամբ եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հանդես գալով ռուս սենատորների առջեւ։
Միրզոյանը մասնավորապես նշել է. «Վերոնշյալ մարդասիրական բաղադրիչը էլ ավելի հրատապ է դառնում մանավանդ այն օրերին, երբ ողջ աշխարհի հայերը հիշում են սումգաիթյան չարաբաստիկ ջարդի զոհերին, որը տեղի ունեցավ ավելի քան երեսուն տարի առաջ եւ դարձավ հայերի դեմ ուղղված ջարդերի մեկնակետը՝ սկիզբ դնելով լայնածավալ էթնիկ զտումների քաղաքականությանը։ Դա հանգեցրեց Բաքվից, Սումգաիթից, Կիրովաբադից եւ այլ քաղաքներից հայ բնակչության հեռանալուն։
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները, եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միակ ձեւաչափն է, որ միջազգային հանրույթի լեգիտիմ մանդատն ունի։ Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։
Թանկագին գործընկերներ, ստիպված եմ ցավով փաստել, որ, չնայած մեր երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակին, ինչպես նաեւ ռուսական կողմի հետեւողական ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ դարձել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակիցներ, որն անցկացվել է Բաքվում եւ ուղղված էր տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության խափանմանը։ Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,483
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,084
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
204
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
235
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
208
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
217