Քաղաքականություն
2008֊ի մարտի 1-ի առավոտյան, Լևոն Տեր-Պետրոսյանի տանը. արխիվային լուսանկարներ
Gohar Vardanyan
1 րոպե
802 դիտում
Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008֊ի մարտի 1֊ի առավոտյան, Լևոն Տեր֊Պետրոսյանի տանը։ Նկարները Լևոն Բարսեղյանի արխիվից են։
Լուսադեմին խաղաղ հավաքն ուժով ցրելուց հետո Տեր֊Պետրոսյանին ուժով հեռացրել էին հրապարակից, տարել տուն ու շրջապատել այն։ Նա էլ հենց իր տանն ասուլիս էր հրավիրել, բայց լրագրողներին չէին թողնում ներս մտնել։ Հավաքվել էինք տունը շրջապատած զինված մարդկանց մոտ, մի քանի զանգեր եղան այստեղ֊այնտեղ մինչև հրահանգ եղավ լրագրողներին ներս թողնել։ Ե՛վ ներս մտնելիս, և՛ դուրս գալիս ստուգեցին, գրանցեցին, թե ով որ լրատվամիջոցից է։ Տպավորություն էր, թե ինչ֊որ գերգաղտնի ռազմական օբյեկտ են հսկում »։
Լրագրողը գրառման մեջ հավելել է, որ Տեր֊Պետրոսյանը պատմել է , թե ինչ է տեսել։ «Օպերատորները բողոքեցին, թե պատուհանից թափանցող լույսը խանգարում է։ Տնեցիները մի դեղնանարնջագույն ծածկոց բերեցին, կախեցին վարագույրների վրա։ Ասուլիսը եղավ այդ՝ էսթետիկական առումով ոչ այնքան հաջող լուծման ֆոնին։ Բայց այդ պահին ոչ մեկին էսթետիկան չէր հետաքրքրում»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
Gohar Vardanyan
1,732
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,662
Սերժ Սարգսյանն օրուգիշեր աշխատում է. Իրատես
Gohar Vardanyan
1 րոպե
964
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
212
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
248
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
212
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
221