Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Երևանում կավելացվի աղբամանների թիվը
Gohar Vardanyan
259 դիտում
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
«Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության ապահովումն է: Եթե մեր բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, ապա սա առաջնային կետն է, որ պետք է պարտադիր լուծենք: Յուրաքանչյուր գործողություն պետք է բխի քաղաքացիների անվտանգության ապահովումից»,– ընդգծել է քաղաքապետ Մարությանն ու վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ըստ ոլորտների արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ սպառնում են բնակիչների առողջությանն ու անվտանգությանը:
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին էլ հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ:
«Այս կերպ մենք առաջին հերթին կապահովենք աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև երթևեկության կազմակերպման համար խոչընդոտներ չեն լինի: Պետք է այս մշակույթը ձևավորենք մայրաքաղաքում»,– նշել է քաղաքապետը:
Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար մայրաքաղաքում կավելացվի աղբամանների թիվը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր քաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:
Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենաներից այսօր 14-ն է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:
Ամփոփվել են 2019թ. հունվար և փետրվար ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 104.9 %: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,189
Իշխանությունը զուրկ է բարոյականությունից. Թիրախ են դարձրել ընտանիքս. Քոչարյան
Gohar Vardanyan
685
Այնքան շոկային էր, սկզբում չէի հավատում, որ կարող է իրական լինել. Արփինե Հովհաննիսյանը` պետծառայողների օպտիմալացման հարցով վարչապետին ուղղված գրությունների մասին
Gohar Vardanyan
690
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
229
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
274
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
242