Հասարակություն
Հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում. ՄԻՊ
Gohar Vardanyan
311 դիտում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Հայաստանի 8 հատուկ, 1 գիշերօթիկ դպրոցներում ու 1 մանկատանն իրականացրած մշտադիտարկման արդյունքները։
Ըստ հրապարակված տեղեկանքի` ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման դեպքեր։
ՄԻՊ-ի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հատուկ դպրոցներում արձանագրվել են առանց օրինական հիմքերի երեխաների հայտնվելու դեպքեր, երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման մասին տվյալներ․ Պաշտպանն ամփոփում է մշտադիտարկման արդյունքները
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝
• երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ.
• դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
• խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ.
• հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգ.
• հաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքեր.
• հայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր).
• հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ.
• մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին.
• արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից.
• արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով․
• սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ.
• մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ,
• աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում.
• շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար.
• որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն:
Առանձին հաստատությունների հետ կապված արձանագրվել են նաև դրական զարգացումներ:
Նշված բոլոր հաստատություններում մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են միջազգային ընդունված պահանջներին համապատասխան: Դրանք լուծումների կոնկրետ առաջարկություններով ներկայացվել են իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,810
Մոռացե՞լ էիր Ռ. Քոչարյանի և Ս.Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին. Ռոբերտ Հայրապետյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,215
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,241
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
798
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
820
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
482
5.0