Հասարակություն
Կարևոր
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670 դիտում
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավտոբուսային որոշ գծեր չեն աշխատում: Խոսքը հիմնականում մանուշակագույն ավտոբուսների մասին է:
Մարդիկ հայտնում են, որ աշխատանքից չուշանալու համար կամ օգտվել են տաքսիներից կամ էլ մի կերպ փորձել են խցկվել արդեն գերբեռնված երթուղայինները:
AuroraNews-ը կապ հաստատեց գործադուլ անող վարորդների հետ, ովքեր ասացին, որ իրենց բողոքը պայմանավորված է ավտոբուսների մեջ տեսախցիկների տեղադրմամբ, ինչն իրենց հետ չի համաձայնեցվել: Ավելին, մեզ հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ ավտոբուսներից մեկում արդեն իսկ տեղադրվել է տեսախցիկ, սակայն այն հատվածում, որտեղ վարորդները հավաքում են ուղեվարձը: Նրանց խոսքով` այսպիսով փորձ է արվում վերահսկել ավտոբուսների վարորդների եկամուտները:
Գործադուլ է անում Ջրվեժի և Չարբախի ավտոբուսային պարկը: Առաջիկա ժամի ընթացքում մեր լրատվականը կփորձի նաև քաղաքապետարանից ճշտել ու հասկանալ գործադուլի պատճառը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հայտնեց, որ "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ն, որը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ավտոբուսներում տեսախցիկներ է տեղադրում, որպեսզի ստուգվեն ուղևորահոսքը, ֆինանսական հոսքերը:
"Վարորդները առայժմ անհասկանալի պատճառներով դեմ են: Թե ինչու են դեմ, կարելի է միայն ենթադրել",- ասաց նա:
Կուբաթյանի խոսքով` այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի վարորդները վերադառնան աշխատանքի:
Նշենք, որ, ըստ Shamshyan. com-ի, գործադուլին մասնակցում է ավելի քան 250 վարորդ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,809
Ազգային ժողովը «ներեց» զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց
Gohar Vardanyan
1,566
Մարությանի նյարդերը տեղի են տալիս. հրահանգվել է միջադեպերի մասին լռել. Իրավունք
Gohar Vardanyan
1,505
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
429
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
487
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
330
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
219