Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էլեկտրագնացքը բախվել է կայանած մեքենային․ ՀԿԵ-ն հայտնել է պատճառը
Gohar Vardanyan
1 րոպե
474 դիտում
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային:
Ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի վազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրել է, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում: Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմել է 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի էր:
Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է:
Պատահարի կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Անփույթ վարորդի կամ հետիոտնի համար հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել: Արտակարգ արգելակման դեպքում ուղևորատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ առավելագույնը 1 կմ:
Լուսանկարները` Ռուբեն Գրձելյանի ֆեյսբուքյան էջի:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,810
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Gohar Vardanyan
2,141
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,244
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
800
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
823
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
484
5.0