Հասարակություն
ԿԲ-ի պահուստները մեկ ամսում պակասել են 255 մլն դոլարով. 168. am
Gohar Vardanyan
468 դիտում
Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Այս մասին գրում է 168.am–ը։
«Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։
Սա նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով բավական կտրուկ անկում է։ Թե ո՞ւր են գնացել այս գումարները, հայտնի չէ։ Փաստ է, որ դրանք սովորաբար օգտագործվում են երկրի տարադրամային պահանջարկը սպասարկելու համար։ Դա լինի արտաքին, թե ներքին հատվածում։
Կենտրոնական դրամատան միջազգային պահուստների կրճատման գործում, ըստ էության, որոշակի դեր է ունեցել ներքին արժութային շուկայի պահանջարկի բավարարումը։ Առկա է տարադրամային հոսքերի հաշվեկշռի վատացում, ինչը մեծացրել է ճնշումն ազգային արժույթի վրա։ Վերջին շրջանում դա արտահայտվում է հատկապես դոլարի դիրքերի ամրապնդման տեսքով։
Արդեն բավական ժամանակ ամերիկյան արժույթի գինը գտնվում է 490 դրամի սահմաններում։ Թե այն հետագայում ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։
Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ, թեև այս փուլում վաղ է խոսել դոլարի նկատմամբ դրամի էական անկման մասին, այնուհանդերձ վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։ Տարադրամային ճնշումը ներքին շուկայում մեծացել է` պայմանավորված մի կողմից՝ արտարժույթի ներհոսքի ցածր ակտիվությամբ, մյուս կողմից` արտահոսքի առաջանցիկ աճով»,– գրում է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,810
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Gohar Vardanyan
2,141
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,255
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
811
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
838
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
487
5.0