Պատահարներ

Ռումբի մասին ահազանգ Երևւանում

Gohar Vardanyan 341 դիտում
Ռումբի մասին ահազանգ Երևւանում
Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ Կողբացի- Պուշկին խաչմերուկի մոտ Շտապօգնության և փրկարարական մեքենաներ կան, իսկ որոշակի հատված էլ ժապավենով սահմանազատված է։ ԱԻՆ-ից AuroraNews-ի hետ զրույցում հայտնեցին, որ իրարանցման պատճառ է դարձել պայթուցիկի առկայության մասին ահազանգը։ Բնակիչները Պուշկինի 40 հասցեի մոտակայքում կասկածելի արկղ են հայտնաբերել և ահազանգել ԱԻՆ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղում կատարած որոնողական աշխատանքներից հետո փրկարարաները կյանքի համար վտանգ ներկայացնող որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250