Պատահարներ

«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26

Gohar Vardanyan 1 րոպե 1,064 դիտում
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» սխեմայի միջոցով Հայաստան է եկել 300 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Баграмян 26 Թելեգրամի ալիքը, նշելով, որ այդ գումարը «լվացված» 9 մլրդ դոլարից է, որը Հայաստան է հասել հայկական բանկերի միջոցով: Լրատվականի նյութում նշվում է, որ իրավապահ մարմինները ավելի շահագրգռված են Ռուսաստանի Դաշնությունում աշխատող Հայաստանի քաղաքացիների ստորագրություններով փաստաթղթեր կեղծելու եւ հետագայում հարյուր միլիոնավոր դոլարների լվացման մեջ օգտագործելու հարցով: Այս համատեքստում անվտանգության ուժերը կասկածում են, որ շինարարական ընկերություն է գործում, որը տվել է հայերի տվյալները «Տրոյկա դիալոգի»-ին: Баграмян 26-ը հավելում է, որ միեւնույն ժամանակ, հայկական անվտանգության ուժերը զգույշ են եւ առաջ են քաշում նաեւ այն վարկածը, որ հնարավոր է Ռուբեն Վարդանյանը չի իմացել, որ իր հայրենակիցների տվյալները օգտագործել են քրեական սխեմաների մեջ: Այս վարկածը պայմանավորված է նրանով, որ Վարդանյանի ներդրմներ է կատարում Հայաստանի տնտեսությունում:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250