Պատահարներ

Սիրիայում առաքելություն իրականացնող հայ մասնագետներից մեկը ականի պայթյունից ոտնաթաթի վնասվածք է ստացել

Gohar Vardanyan 1 րոպե 380 դիտում
Սիրիայում առաքելություն իրականացնող հայ մասնագետներից մեկը ականի պայթյունից ոտնաթաթի վնասվածք է ստացել
Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներից մեկը աջ ոտքի վնասված է ստացել ականի պայթյունից: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: «Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250