Պատահարներ
«Մակարով» տեսակի ատրճանակով 20-ամյա աղջիկը բերման է ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
516 դիտում
Մարտի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բերման են ենթարկել 20-ամյա քաղաքացուհու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով:
Հայտնաբերվածի վերաբերյալ քաղաքացուհին հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից: Աղջիկը հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,064
ԼՈՒՍԱՆԿԱՐ. 07-ով վրաերթի են ենթարկել 58–ամյա հետիոտնին,վերջինս տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
684
ԼՈՒՍԱՆԿԱՐ. BMW X5-ի մասնակցությամբ խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
553
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շղթայական ավտովթար Երևանում. Բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Opel
Gohar Vardanyan
1 րոպե
508
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
597
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
189
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
307
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807