Հասարակություն
Ըստ նախաքննության՝ Բաղրամյանում Լևոն Երանոսյանն էր լուսաձայնային նռնակներ նետում ժողովրդի մեջ․ Սիմոնյան
Gohar Vardanyan
1 րոպե
505 դիտում
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում արված այն տեսանյութը, որտեղ բախում է տեղի ունենում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Նա, մասնավորապես, գրել է, որ օրեր առաջ քննիչից իմացել է՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել․ «Օրեր առաջ քննիչից իմացա, որ, ըստ նախաքննության տվյալների, Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ:
Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք: Սկզբում ինձ վիրավորում հասցրած նռնակն էր, հետո տեսա, թե ինչպես մեկ այլ նռնակ հայտնվեց իմ ընկեր Արայիկ Հարությունյանի ծնողների ոտքերի տակ, և տիկին Մարինան միայն հասցրեց փակել ականջները... շարունակությունը դիտել չկարողացա, հրաժարվեցի, թեկուզ՝ որպես տուժող, կարող էի ծանոթանալ նյութերին: Գործն արդեն դատարան է ուղարկվել»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Մալյան
Gohar Vardanyan
1,372
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,810
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,298
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
845
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
861
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
504
5.0