Պատահարներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել և հայտնվել է առվակում

Gohar Vardanyan 1 րոպե 363 դիտում
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.  մեքենան գլխիվայր շրջվել և հայտնվել է առվակում
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններոմ Honda մակնիշի 34 VC 935 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250