Պատահարներ

Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կա 5 վիրավոր

Gohar Vardanyan 1 րոպե 604 դիտում
Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կա 5 վիրավոր
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գերեզմանաքարերի արտադրամաս-խանութի աշխատակիցները և Nissan-ի վարորդը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250