Հասարակություն
Հացը կթանկանա՞. պարզաբանում է Բաբկեն Պիպոյանը
Gohar Vardanyan
1 րոպե
409 դիտում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS am-ին ներկայացրել է հացի գնի շուկայում իր կողմից կատարված ուսումնասիրությունը.
«Հացի շուկայում գնային փոփոխություն, իհարկե, նկատվում է, բայց պետք է ասեմ, որ միջինացում անելը բարդ է, քանի որ տարբեր հացեր տարբեր գնային չափով են փոխվել: Կան հացի տեսակներ, որ թանկացել են մինչև 10 %, կան հացի տեսակներ, որ թանկացել են 3 %-ով, կան, որոնք թվացյալ չեն թանկացել: Ըստ էության, կա կշռելու մեթոդաբանություն, և իրավունք չկա մեկ հաց դնել կշեռքին և ասել, որ այն պիտի կշռի 180 գրամ. պետք է վերցնել 10 հաց և դրանք միասին լինեն 2 կգ. որ մեկը ավել կամ պակաս կլինի, դա էական չէ»:
Փորձագետի խոսքով՝ հացի շուկան ունի այն յուրահատկությունը, որ կա փաթեթավորված և չփաթեթավորված հաց և այդ դեպքում, եթե, օրինակ` 250 գրամ կշռող հացը, ընդամենը 20 գրամով ավելի թեթև դառնա, դա ինքնին կենթադրի 9% գնաճ, սակայն լավագույն ցուցիչը լավաշն է, հատկապես չորը.
«Թաց լավաշը կարող են ավելի թանկ վաճառել, քանի որ ջուր են վաճառում, իսկ չոր լավաշի շուկայում տատանվել է մինչև 4,5%, իսկ թաց լավաշ կա, որ չի թանկացել կամ էլ թանկացել է 2-3%-ով»:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ թանկացում չի կարող չլինել, և գնի մինչև 5% թանկացումը համարվում է նորմալ, սակայն տարին նոր է սկսվել, և պետք է հասկանալ` կխորանա՞ այդ ամենը, թե՞ ոչ:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս հրաշքը բերում են Հայաստան. Արսեն ԹորոսյանԼՈՒՍԱՆԿԱՐ.Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս հրաշքը բերում են Հայաստան. Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,439
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գտել են «աղջիկ Մաուգլուն»
Gohar Vardanyan
1 րոպե
1,084
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,296
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
844
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
860
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
501
5.0