Հասարակություն
Ամեն ինչ արված է, որ մեքենայի պետհամարանիշը, տարածքը չերևա. ՍԱՏՄ խոսնակ
Gohar Vardanyan
310 դիտում
Լուսանկարի հեղինակի կողմից ամեն ինչ արված է, որ մեքենայի պետհամարանիշը, տարածքը չերևա: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի նկարի հրապարակմանը, որտեղ երևում է, որ հացը տեղափոխվում է սանիտարական կանոններին անհամապատասխան մեքենայով:
«Ես մեկնաբանության մեջ գրել եմ, որ խնդրում եմ տեղեկացնել գոնե տարածք կամ մեքենայի պետհամարանիշի հայտնել: Ամենայն հավանականությամբ, աղմուկ հանելու նպատակ է ունեցել նկարողը, իսկ եթե ոչ, խնդրում եմ տվյալներ տրամադրել, և դրանով մենք կզբաղվենք: Այս պահին քայլեր ձեռնարկել չենք կարող, քանի որ ելակետ է պետք, երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ մեքենան նկարողը վարորդն է, քանի որ շատ մոտ նկարած նկար է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ միշտ հաց տեղափոխող մեքենաների սանիտարահիգիենիկ վիճակի մասին բարձրաձայնվում է, և հարցին, թե որքան մեքենա է չափանիշներին համապատասխանում, Անուշ Հարությունյանը նշեց, որ կոնկրետ տվյալներ այս պահին չի կարող հայտնել: «Կառավարության որոշում կա, համաձայն որի՝ տարին մեկ անգամ այդ մեքենաներին տրվում են սանիտարական անձնագրեր, և երբ ժամկետը լրանում է, նրանք նորից պետք է ներկայանան, և մինչ չստուգվի համապատասխան նորմերին համապատասխանելիությունը, չի երկարաձգվի այդ ժամկետը»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակի կամրջից
Gohar Vardanyan
1 րոպե
961
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,302
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
848
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
861
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
505
5.0