Հասարակություն
ԵՊՀ ռեկտորն ընդդեմ Դավիթ Սանասարյանի. Արամ Սիմոնյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
Gohar Vardanyan
291 դիտում
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ վկայակոչելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի նորմի խախտման փաստը,-գրում է Hetq. am-ը:
Հանձնաժողովը 2019թ. փետրվարի 26-ի որոշմամբ ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով:
Նշենք, որ նշված հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։ Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններից է՝ իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Հենց այդ խախտումն է վկայակոչել ռեկտորը:
Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանի և Դավիթ Սանասարյանի միջև լարվածությունն առաջացավ այն բանից հետո, երբ ՊՎԾ պետը հայտարարեց, որ մայր բուհում հայտնաբերվել են մոտ 800 մլն դրամի չարաշահումներ: Դրան առարկեց Արամ Սիմոնյանը և մինչ օրս այդ «բախումը» շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակի կամրջից
Gohar Vardanyan
1 րոպե
961
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,302
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
848
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
861
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
505
5.0