Հասարակություն
Վարչապետը բան ու գործ չունի, մի քանի աշխատակցներո՞վ պիտի զբաղվի. «Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիր
Gohar Vardanyan
1 րոպե
364 դիտում
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներից ոչ ոք աշխատանքից ազատված չէ: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը:
«Իրենք ընդամենը տնօրենի կողմից ծանուցում են ստացել, որ բացատրեք` ինչի ամսի մեկին աշխատանքի չեք ներկայացել, այսինքն՝ դա քննարկման առարկա է, բացատրեք, թե ինչի չեք եկել աշխատանքի: Թող պարզեն, ինչու են խառնվել իրար», - ասաց Ալեքսան Զաքարյանը:
Ընկերության համահիմնադիրը ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ծանուցում ստացած աշխատակիցների մուտքը ընկերություն կասեցվել է, թե` ոչ: Նա չհերքեց, որ ինքն աշխատակիցներին խոստացել է, որ ցույցի մասնակիցների նկատմամբ որեւէ ճնշում չի լինի եւ չի եղել:
«Տեսանյութերը տեսել եք, որ միտինգին 50-100 հոգի մարդ կար, ու նրանցից մի քանի հոգու է տնօրենը հարց ուղարկել, թե ինչու չեք ներկայացել աշխատանքի։ Սա նոր տնօրենի գործն է, որ ինքը կատարում է, ես ի՞նչ կապ ունեմ: Եթե օրենք է խախտվել, թող դիմեն դատարան, վարչապետին ինչի՞ համար են դիմում, վարչապետը բան ու գործ չունի, մի քանի աշխատակցներո՞վ պիտի զբաղվի»,- ասաց նա` նշելով, որ նոր տնօրեն է նշանակվել Արթուր Պողոսյանը:
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համահիմնադիրը հայտնեց, որ նախկին տնօրեն Արամ Ղլեչյանին իրենք աշխատանքից ազատել են, քանի որ նրա աշխատանքից դժգոհ են եղել:
Նշենք, որ այսօր «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները բաց նամակ են հրապարակել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Սույն թվականի մարտի մեկին, տեղեկանալով այն մասին, որ մեր ընկերության տնօրեն պարոն Արամ Ղլեչյանը մտադիր է հեռանալ աշխատանքից, հավաքվել ենք ամբողջ անձնակզմով և մեր անհամաձայնությունն ենք հայտնել այդ կապակցությամբ /նաև իրականացրել ենք ստորագրահավաք/։
Մեր տնօրենը, անսալով մեր ցանկությանը, հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարումը, սակայն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները, հավատարիմ իրենց սերժական երդմանը, անհանդուրժող են ցանկացած քննադատության և այլակարծության դրսևորումներին և մեզ թիրախավորելով, մեզ համարելով այդ հավաքի կազմակերպիչներ, սույն թվականի մարտի 5-ից, արգելափակել են էլեկտրոնային անցագրային կետը և մեր մուտքը արգելելով աշխատավայր, փաստացի հեռացրել են աշխատանքից։
Թեև, մեզ հետ 01.03.2019թ. հանդիպման ժամանակ Ալեքսան Զաքարյանը տղամարդու խոսք տվեց, որ ոչ մեկին չեն կրճատելու և չեն նվազեցնելու աշխատավարձերը, այդուհանդերձ փաստացի կատարում է իր դավադիր ծրագիրը և մեզ համար այլևս ակնհայտ է թե ինչ արժե Ալեքսան Զաքարյանի «տղամարդու» խոսքը։
Զաքարյանների կողմից նշանակված նոր տնօրենը, օգտվելով իրավիճակից, խեղաթյուրելով փաստերը, մեզնից գրավոր կարգով պահանջել է բացատրություն 01.01.2019 թվականին աշխատավայրից ամբողջ օրը բացակայելու պատճառների մասին, թեև Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, իրավաբան Արթուր Պողոսյանի համար պետք է ակնհայտ լիներ այն հանգամանքը, որ մեր կարծիքը հայտնելու նպատակով իրականացված հավաքը սկսվել է ժամը 14։00 սահմաններում և տևել է 2 ժամ, ուստի ամբողջ օրը աշխատանքից բացակայելու իրավական երևույթը պարզապես բացակայում է»,- գրված է բաց նամակում։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,622
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,330
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
867
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
875
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
521
5.0